ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները կբարձրացվեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով բարձրացվում են
Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները: Միջինը դրանք
կբարձրանան 9,5 հազար ռուբլով:
Օրենքը, սակայն, չի վերաբերի բոլոր վետերաններին: Բարձր կենսաթոշակներ
կստանան այն վետերանները, որոնք մասնակցել են պատերազմական
գործողությունների գործող բանակի կազմում, ինչպես նաև պարտիզանները,
հետախույզները, Լենինգրադի պաշտպանության մասնակիցները, պատերազմի
ընթացքում կոնտուզիաներ և վիրավորում ստացած վետերանները:
Ներկայումս ՌԴ տարածքում հաշվառված է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 10 հազար վետերան: