Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները ՌԴ-ում կբարձրացվեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով բարձրացվում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները: Միջինը դրանք կբարձրանան 9,5 հազար ռուբլով:
Օրենքը, սակայն, չի վերաբերի բոլոր վետերաններին: Բարձր կենսաթոշակներ կստանան այն վետերանները, որոնք մասնակցել են պատերազմական գործողությունների գործող բանակի կազմում, ինչպես նաև պարտիզանները, հետախույզները, Լենինգրադի պաշտպանության մասնակիցները, պատերազմի ընթացքում կոնտուզիաներ և վիրավորում ստացած վետերանները:
Ներկայում ՌԴ տարածքում հաշվառված է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 10 հազար վետերան: