Լուկաշենկոն բարձրաստիճան պաշտոնյային ազատել է զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինին պաշտոնից ազատել է «զինծառայողի կոչումը վարկաբեկող» արարքների համար։ Այս մասին երկրի նախագահը հայտնել է հենց պաշտոնական հրամանագրի տեքստում։
Ազատումը հետևել է տեղական լրատվամիջոցների այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վտյուրինը կալանավորվել է մոտ 150 հազար դոլար կաշառք ստանալու պահին։
Ավելի վաղ՝ 2007-2014 թվականներին, Վտյուրինը զբաղեցրել է Բելառուսի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, ինչից հետո էլ նշանակվել է ԱԽՔ տեղակալի պաշտոնին։