Լոնդոնի դատարանն Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել
Լոնդոնի դատարանն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել: BBC-ն հայտնում է, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ Ասանժը խախտել է գրավով ազատ արձակման պայմանը: Հաղորդվում է, որ ձերբակալության ժամկետը հետագայում կարող է կրկնակի կրճատվել:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա ապաստանել էր վերջին 7 տարիներին: Էկվադորի իշխանությունները հետ էին կանչել Ասանժին ապաստան տալու որոշումը:
Վաշինգտոնն անում է ամեն բան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու համար: Այնտեղ նրան խիստ պատիժ է սպառնում Պետդեպարտամենտի գաղտնի տվյալների հրապարակման համար: