Թուրքիան տանկային հրթիռներ կգնի Ուկրաինայից
Ստամբուլում անցկացվող միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների ներկայացուցիչների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Ուկրաինան 120 մմ կառավարվող հրթիռներ է վաճառելու Թուրքիային։ Այս մասին հայտնել է ուկրաինական արտահանող ընկերությունը։
«Կոնուս» հրթիռների վաճառքի առաջին փուլում դրանք պետք է ադապտացվեն թուրքական բանակի տանկերին՝ դրանց փողից արձակելու հնարավորություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում ուկրաինական կողմը թուրքական ընկերություններից մեկին է փոխանցելու արտադրական տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ ընկերությունը հենց Թուրքիայի տարածքում իրականացնելու է այդ զինատեսակի արտադրությունը։
Պայմանագրի կատարման կոնկրետ ժամկետներ չեն հրապարակվել, սակայն ուկրաինական կողմը հայտարարել է, որ նախատեսում է հրթիռների արտադրությունը սկսել առաջիկա շաբաթներին։