ԱՄՆ հայ համայնքը գումար կհավաքի Ջավախքի զարգացման համար
Միացյալ Նահանգների հայերը հունիսի 2-ին հեռուստամարաթոն կանցկացնեն: Հավաքագրված գումարը կուղղվի Ջավախքի զարգացմանը: Այս մասին հայտնում է Gruziya-Online կայքը:
Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում` «Սփյուռքի ասոցիացիայի հարթակի» ձևավորումից հետո: Գաղափարն ԱՄՆ աշխարհաքաղաքական ակումբինն էր, որին հետագայում միացան առանձին մարդիկ: Հեռուստամարաթոնի նպատակը միջոցներ հավաքելն է, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը:
Գաղափարը ծագեց «Ախալցխայի հայերի ինքնությունը պահպանելու և հնարավորություն ստեղծելու համար, որպեսզի նրանք չհեռանան այնտեղից: Հավաքված գումարներով պատրաստվում են սպորտային և մշակութային կենտրոններ բացել: Եթե գումարն ավելանա, կօգտագործվի Վրաստանի հայաբնակ այլ շրջանին աջակցելու համար:
«Մենք հասկանում ենք Ջավախքի կարևորությունը: Վաղուց մտադիր էինք գումար հավաքել, սակայն այն սկսելու համար բավարար մարդկային ռեսուրսներ չունեինք:
Մենք դա անում ենք հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Ցանկացած անձ կարող է մասնակցել մարաթոնին, ով ինչպես կարող է, մենք միայն երախտապարտ կլինենք»,- ասել է հեռուստամարաթոնի կազմակերպիչներից մեկը` Գարեգին Նալբանդյանը:ԱՄ