Եվրոպայի խորհրդի նախագահությունը աշնանից կստանձնի Վրաստանը
«Վրաստանը 2019 թվականի աշնանը կդառնա ԵԽ նախագահ: Երբ Վրաստանը դառնա Եվրախորհրդի նախագահող երկիր, մեկ այլ էջ կգրվի մեր պետականության պատմության մեջ»,- հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն` ելույթ ունենալով խորհրդարանում կայացած հանդիսավոր նիստում:
Նրա խոսքերով` երկրի իշխանություններն աշխատում են առաջնահերթությունների վրա:
Վրաստանը ԵԽ նախագահությունը կստանձնի նոյեմբերին՝ Ֆրանսիայից:
Վրաստանն առաջին անգամ կգլխավորի ԵԽ նախարարների կոմիտեն: Նախագահությունը կտևի 6 ամիս` մինչև 2020թ. մայիս: