Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ...

Բռնաբարված հոգիներ 18 +

ՄԱՍ 1

Հուլիսյան պայծառ մի առավոտ էր: 18-ամյա մի տղա քայլում էր կամրջի վրայով և մտածում. – Բավական է, թողեք այդ Ձեր գեղարվեստական նկարագրությունները, հուլիսյան պայծառ առավոտ և այլն: Նախ ես 18 տարեկան չեմ այլ 19 – ը, և սա իմ պատմությունն է ու ինքս կպատմեմ, հետևաբար հեղինակի կարիք չեմ զգում: Լավ անցնենք առաջ: Չնայած ամեն ինչի, իսկապես այսօր պայծառ եղանակ է, բայց այնուամենայնիվ դա ինձ չի խանգարի մահանալ, թեև միշտ պատկերացրել եմ, որ մահվանս օրը լինելու է անձրևոտ ու մռայլ: Որոշել եմ պետք է մահանալ: Ահա կանգնած եմ կամրջի վրա ու նայում եմ ներքև, ահռելի բարձրություն է, բայց սարսափելի չէ, միևնույնն է նետվելու եմ: Հարմար կանգնեցի, տարածեցի թևերս, խորը շունչ քաշեցի ու դեպի ներքև: Սառը քամին անմիջապես հարվածեց դեմքիս, վերջապես հասա ներքև ու ընկա ջուրը: Բավականին սառն է ջուրը, մեկ, երկու և ես այլևս չկամ, միգուցե մինչև ջրին հասնելը ես արդեն մահացել էի, այ դա չեմ կարող հիշել: Թող ծիծաղելի չթվա, բայց միշտ պատկերացրել եմ իմ հոգեհանգստի արարողությունը' իմ հարազատներին սև հագուստներով, ծաղկեպսակներ, օրինակ ծաղկեպսակ որի վրա փակցված ժապավենին գրված է. «Հենրիին համակուրսեցիներից», և այս ամբողջ արարողությունը ուղեկցվում է Մոցարտի Ռեքվիեմի ներքո, հետո սկսվում է հորդ անձրև: Այո այս ամենը ինձ ոգևորություն էր պատճառում, բայց ես խելագար չեմ: Իմ պատկերացումներից ոչ մեկն էլ չիրականացավ, ոչ Մոցարտ, ոչ անձրև: Իհարկե իմ հոգեհանգստին բոլորն էին սև հագուստով, բայց սա միայն իմ հոգեհանգիստը չէր, ես չվայելեցի ուշադրության կենտրոնում լինելու հաճույքը: Ինձ հետ միասին կար ևս մի հանգուցյալ, մենք մահացել էինք ժամային տարբերությամբ, ես նրանից քիչ ավելի շուտ: Որպեսզի իմանաք, թե ով է երկրորդ հանգուցյալն և ինչու է մեր հոգեհանգիստը կատարվում միասին, ես այժմ Ձեզ կպատմեմ, թե ինչեր կատարվեցին ինձ հետ և իմ կյանքում մինչև իմ կամուրջից նետվելու պահը, դե համոզված եմ, որ չեք ձանձրանա: Ժամը 3-ն էր, դասերը ավարտվեցին ու ես անմիջապես շտապեցի տուն: Սովորում եմ ԲՈՒՀ-ում, հասկանալի պատճառներով հաստատության անունը չեմ նշի: Նստեցի երթուղային, որ հասնեմ տուն: Ինձ թվում է շատերի մոտ է գոնե կյանքում մի անգամ որևէ մեկին սպանելու միտք առաջացել, բնականաբար դուք դա երբեք չէիք անի, նույն միտքն առաջացավ ինձ մոտ երթուղայինում: Ես նստել էի ամենաառջևի նստարանին, երբ հետևից լսեցի բարձր հորանջի ձայն, հետո նույնը երկրորդ անգամ, ինձ մի կերպ զսպում էի, որ չպտտվեմ, երրորդ անգամ այդ անասնական հորանջը լսելուց պտտվեցի ու արհամարական նայեցի վերջում նստած կնոջը, որն էլ այն ձայնի հեղինակն էր, սա ծիծաղեց ու ինչ-որ բան փսփսաց կողքին նստած տղայի ականջին: Իսկ ես մտքումս կրկնում էի, թե ինչու են սրան նման գարշելիները դուրս գալիս հասարակության մեջ: Հետո մի չբավարարված աղջիկ սկսեց բարձրաձայն վիճել հեռախոսով: Կատաղությանս չափ ու սահման չկար, որտեղ է սրանց քաղաքավարությունը: Երթուղայինում կային նաև երկու ճապոնացիներ, հավանաբար զբոսաշրջիկներ էին, երբ իրենց կանգառում իջան և վճարելով 1000 դրամ, ստացան իրենց մանր 800-ը' մի կին վարորդին ասաց թե պետք էր դրանցից ավելի շատ գումար վերցնել: Ես հազիվ էի տիրապետում ինձ, որ բարձրաձայն չասեմ նրան, թե ինչու պետք է խաբի այդ մարդկանց, միթե դու էլ նրանց նման մի հասարակ սպերմատազոիդից չես առաջացել: Հետո մտքումս պատկերացրեցի, թե ինչպես եմ հորանջող կնոջը, հեռախոսով աղջկան և այս ողորմելիին գնդակահարում: Վերջապես հասավ իմ կանգառը, և միայն իջնելուց հեռախոսով բարձրաձայն խոսող աղջկան ասացի.

-Դուք երևի վաղուց սեքսով չեք զբաղվել,-անմիջապես իջա ու ինքս ինձ ասացի.

-Աստված իմ, սպանիր ինձ քանի դեռ ես չեմ դարձել երկրորդ Հիտլերը: Այն կինը ում միշտ սիրել եմ, ու հավանաբար կամուսնանայի նրա հետ վաղուց մահացել էր, հենց այդ պատճառով ատում եմ Տոլստոյին, որ սպանեց նրան' Աննա Կարենինային: Իսկ հիմա արդեն երկար ժամանակ է սիրահարված եմ նրան' Ջուլիետային, այդ խելոք, համեստ, պարզ ու բարի գեղեցկուհուն, որն իմ համակուրսեցին էր: Սակայն ես կոտրվեցի, երբ իմացա այն, ինչը երբեք չէի ցանկանա իմանալ, իսկ դրանից հետո կատարվեց ամենասարսափելին, դրա մասին կպատմեմ քիչ ավելի ուշ: Երբ հասա տուն մայրս արդեն տանն էր: Նա շուտ էր վերադարձել աշխատանքից, որպեսզի ինձ հետ միասին գար բժշկի մոտ: Տանն էր նաև նա' ում ես միշտ համարել եմ իմ բոլոր դժբախտությունների պատճառը, այո թեև «հայր» բառը բոլորովին համապատասխան չի նրան: Մենք մայրիկի հետ գնում էինք նյարդաբանի մոտ, քանի որ ես նյարդային ջղաձգումներ ունեի: Բժշկուհին, որը 40 անց մի կին էր, միշտ ասում էր թե իբր ձևացնում եմ, թե ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, և ես դա անում եմ, որպեսզի խուսափեմ զինվորական ծառայությունից, բայց ես իսկապես հիվանդ էի: Ատում էի այդ կնոջը, նրա կարմիր շրթներկը, նրա բջջայինի ռինգտոնը, նրա լկտի հայացքն ու կոպիտ շարժուձևը: Ինչպես կգցեի նրան մեքենայի տակ, միշտ պատկերացնում էի, թե ինչպես է նա խեղդվում ջրում, կամ ինչպես է ընկնում գնացքի տակ և գնացը տրորում է նրան, ավաղ դրանք միայն իմ պատկերացումներն էին: Որոշ ժամանակ հետո մենք փոխեցինք բժշկին:

 

ՄԱՍ 2


Իմ հիվանդության պատճառը հայրս էր, այո նա, նրան բոլորից շատ եմ ատում, եթե նա մահանար, ես այն մարդկանց թվում չէի լինի, ով լաց կլիներ: Չշտապեք քննադատել ինձ, մի փոքր պատմեմ նրա մասին ոչ նրա համար, որ խղճաք ինձ, առավելևս չեմ ցանկանում իմ ընտանեկան կյանքից խոսել, այլ այն պատճառով, որ պարզ լինի ինչու եմ ատում նրան: Չար ու ստոր մի մարդ, ահա հենց նրան աստված ընտրեց որպես ինձ հայր: Ես դեռ փոքր էի, տանը միշտ վեճեր էին, ամբողջ ցերեկ քնում էր, իսկ երեկոյան ուշ ժամի գալիս: Ես անկողնում պառկած մտածում էի, որ ուր որ է կգա ու նորից աղմուկ և ավերածություններ: Եվ ահա գալիս էր, ես ձայնից արթնանում էի, սկսում էր վիճել մայրիկի հետ, իսկ եթե չէի արթնանում, նա մտածված հարվածում էր անկողնուս, որ զարթնեմ, անկասկած պետք է ատեմ նրան: Հիշում եմ մի օր տանից դուրս գալիս բացեց փոքրիկ պահարանը ու ցույց տվեց իրար կողք կողքի դրված դանակներ, ասաց, որ երբ վերադառնա սպանելու է մեզ, ես ահավոր վախեցած էի, միայն հետո հասկացա, որ հոգով ստոր այդ մարդը դա անում էր միայն վախեցնելու համար: Եվ ահա այդ օրերի հետևանքն էլ եղավ իմ հիվանդությունը: Երբ մեծացա, արդեն չէր կարողանում ոչինչ անել: Լավ, այսքանով սահմանափակվեմ նրա մասին, բայց մենք ևս մի անգամ պատմությանս մեջ կանդրադառնանք իմ անարժան հայրիկին, հավատացեք դա չափազանց կարևոր է: Երբ ես սկսեցի քիչ թե շատ առողջանալ, մայրիկին խնդրեցի, որ հեռանա տանից ու գնա արտերկիր, դրա հնարավորությունը կար, նա ինձ համար էր այստեղ մնում, համոզեցի նրան, որ ես իմ այս վիճակում աշխատել չեմ կարող, իսկ մեզ գումար է պետք: Վերջապես նա համոզվեց ու ճանապարհեցի նրան: Միանշանակ պատճառը դա չէր, նրա կյանքը հայրիկի հետ դժոխքի էր վերածվել, նաև այլ պատճառներ ունեի, որոնց մասին պատմությանս ընթացքում կիմանաք: Իսկ ահա այստեղից արդեն սկսվում է իմ պատմության ամենահետաքրքիր մասը: Ինձ հասակակից շատ տղաներ արդեն արած կլինեն այն, ինչի մասին երազում են դեռ 14-15 տարեկանից սկսած, և եթե տղաների համար օգտագործվում է այդ բառը, ուրեմն ես կույս էի: Վերջապես եկավ այն օրը, երբ ես որոշեցի անել այդ: Ուշ երեկոյան գնացի հայտնի փողոցներից մեկը, որտեղ հավաքվում էին մարմնավաճառները: Սկսեցի քայլել նրանց մոտով, այդ կանանց մեջ կային շատ գեղեցիկները' շիկահեր,բարձրահասակ, բայց ես փնտրում էի ամենատգեղին: Քանի որ դա իմ առաջին անգամն էր, ես վախենում էի, որ չի ստացվի և ամոթ կզգամ գեղեցիկ կնոջ մոտ, իսկ տգեղ կնոջ դեպքում ես հաստատ ամոթ չէի զգա: Գտա թեթևակի թմբլիկ, ոչ սիրունատես մի կնոջ, նա 30 անց կլիներ, մոտեցա նրան: Դեռ վաղուց անգիր էի արել, թե ինչ եմ ասելու: Այսպիսով մեր գործարքը կատարվեց, ու միասին գնացինք: Մտանք այն սենյակը, որտեղ պետք է սեքսով զբաղվեինք: Երբ ես լոգանք ընդունեցի ու դուրս եկա նա արդեն մերկ պառկած էր անկողնում: Առաջինը, որ ուշադրությունս գրավեց դա նրա գեղեցիկ կրծքերն էին, բավականին մեծ, և դրանց ազդեցությունն մարմնիս մի «մասի» վրա միանգամից զգացի: Պառկեցի նրա վրա,  ժպտալով ասաց, որ չվախենամ: Հենց սկզբից երկու ձեռքերով բռնեցի կրծքերը, հետո փորձեցի անել այն ինչն ամենակարևորն էր: Սկզբում չէի կարողանում, և նա հասկանալով դա, իր փորձառու ձեռքով օգնեց ինձ: Ընդամենը երկու րոպե և ես արդեն վերջացրել էի, չնայած հաճույքը կարճ տևեց, բայց այդուհանդերձ ես ուրախ էր, որ ստացվեց: Երբ արդեն դուրս էի եկել նրա մոտից, մտածում էի նրա մասին, թե ինչու է նա դա անում, արդյոք իրեն հաճելի է դա, իսկ եթե ստիպված է: Չգիտես ինչու ինչ-որ բան ծանրացավ սրտիս, իսկ նա երևի այս ընթացքում արդեն մեկ ուրիշին էր սպասարկում, ես էլ հիմարի պես նրա մասին եմ մտածում: Որպեսզի հայրիկիս հետ միասին տանը չմնայի, որովհետև նրա հետ անցկացրած ամեն վայրկյանն անտանելի էր, ես հաճախ էի բարձրանում տանիք: Նստում էի տանիքին ու մտածում: Այստեղից երևում էին մեր թաղամասի գրեթե բոլոր տները: Այս տներից յուրաքանչյուրում ապրում էին մարդիկ, որոնց մասին խոսելը խիստ անհրաժեշտ է այս պատմության մեջ: Այստեղ էր ապրում Սերոբը, 25 տարեկան էր, ավարտել էր համալսարանը ու գնացել էր բանակ, և ահա վերջերս վերադարձել էր բանակից: Սրա ծնողները երբ տանից դուրս էին գալիս անմիջապես միացնում էր պոռնոգրաֆիկ հոլովակ, ձեռքերը մտցնում էր տաբատի մեջ ու հիմարացած նայում էր: Այս հիմարը գողանում էր իրենց դիմացի տան լվացքի պարանից կախված կանացի ներքնազգեստները, այս ամենը բացահայտվեց այն ժամանակ, երբ մայրը տղայի ներքնակի տակից պատահաբար գտավ 20-ից ավելի կանացի ներքնազգեստ: Պահպանակ չօգտագործելու հետևանքով ծնված այս տխմարը նաև գաղտնի նայում էր իրենց հարևան տների լոգարանների պատուհաններից: Այդպիսի մի օր էլ լոգանք ընդունող կանանցից մեկի ամուսինը բռնացրեց սրան, և մի լավ սատկացրեց, այնպես որ սա 2 ամիս մնաց հիվանդանոցում: Այդպես էլ ոչ ոք չհասկացավ թե սրա հոգին ինչու էր բռնաբարվել: Իսկ ահա հենց իմ հարևանությամբ ապրում էր Վերգինեն' 24 ամյա մի աղջիկ, որն արդեն հասցրել էր 3 երեխա ունենալ, սա գեր էր ու աժդահա, և նայելով նրա թոշնած ամուսնուն, փորձում էի պատկերացնել, թե ինչպես են 3 երեխա ունեցել, այդ գործողության ընթացքը պատկերացնելիս ուղղակի խղճում էի ամուսնուն: Բայց սա սովորական պատմություն չի, ապշեցի երբ իմացա, որ Վերգինեն սպասում է իր 4-րդ երեխային: Հետո պարզ դարձավ, որ սրանք երեխաներ են ունենում հատուկ այն նպատակով, որ պետությունից գումար ստանան, և իմանալով, որ 4-րդ երեխան ծնվելու է մինչև նոր օրենքի ընդունումը, ըստ որի գումարի չափը բարձրանում էր, որոշում են հեռացնել երեխային: Զարմանալի են մարդիկ, ինչպես կարելի է երեխա ունենալ գումար ստանալու համար: Վերգինեն իր արգանդը վերածել էր բանկոմատի, փառք աստծո, նրանք թողեցին 4-րդ երեխային: Բնականաբար սրանց հոգիներն էլ բռնաբարված էին, և երևի դեռ մանկուց:

 

ՄԱՍ 3


Ամենասարսափելի դեպքը սակայն, որ կատարվեց մեր թաղամասում դա կապված էր 70 ամյա Հասմիկ տատիկի հետ: Խեղճ կինն ամբողջ օրը փողոցներում արևածաղիկ էր վաճառում, ուներ 40 ամյա մակաբույծ ու հարբեցող մի որդի, սա ամեն օր ծեծում էր խեղճ մորը: Ահավոր էր, երբ մի օր լսեցի, որ ծեծելով սպանել է մորը: Ախր ինչու, ինչու են սրա նմանները ծնվում, ինչու սրա հայրը իմպոտենցիայով չէր տառապել, ինչու սա դեռ երեխա ժամանակ տանիքից չէր ընկել ու հաշմանդամ դարձել, ինչու…:Բանտում սրան այնպես էին ծեծել, որ քիչ էր մնացել մահանար, բայց նրա բախտը չէր բերել, չէր կարողացել ազատվել իր բռնաբարված հոգուց և շարունակել էր գոյատևել: Հիմա խոսեմ իմ սիրելի Ջուլիետայի մասին ինչպես խոստացել էի: Այս դեպքը սարսափելի էր հենց ինձ համար: Երբ ընկերներս հրավիրեցին ամառանոց զվարճանալու, ասացին, որ աղջիկ էլ է լինելու, և ժամանակն ավելի հաճելի է անցնելու: Ամառանոցում փնտրում էի ընկերոջս, երբ մտա սենյակներից մեկը ու տեսա ընկերոջս մի աղջկա հետ անկողնում: Առաստաղը փուլ եկավ գլխիս, հատակը կարծես փախավ ոտքերիս տակից: Այդ աղջիկը Ջուլիետան էր: Նա նայեց աչքերիս մեջ, ես անմիջապես դուրս եկա: Երբ ընկերս դուրս եկավ սենյակից, նրա հետևից սենյակ մտավ տղաներից մյուսը, և այդպես իրար հետևից ևս 3 հոգի: Պարզ էր,թե նրանք ներսում ինչ էին անում, երբ հասավ իմ մտնելու ժամանակը, ես հրաժարվեցի: Երբ արդեն հեռանում էինք ամառանոցից, Ջուլիետան բոլորից առանձին մոտեցավ ինձ և խնդրեց, որ կուրսում ոչ ոք չիմանա այս մասին, ես առանց պատասխանելու հեռացա: Տուն հասնելու ամբողջ ճանապարհին մտածում էի, միթե դա իմ Ջուլիետան էր, այն համեստ ու խելացի աղջիկը…այո նա էր: Հաջորդ օրը կեսգիշերին հաղորդագրություն ստացա, Ջուլիետան էր, խնդրում էր, որ հանդիպենք,և հենց այդ պահին, և ես իհարկե գնացի: Պայմանավորվել էինք այգիներից մեկում, երբ տեղ հասա, մոտեցավ, որ գրկի ինձ, բայց թույլ չտվեցի, անմիջապես ասաց, որ սիրում է ինձ, ես քմծիծաղ տվեցի ու լուռ նստեցինք նստարանին: Մի քանի րոպե լռությունից հետո նա դանդաղ ձեռքը մոտեցրեց տաբատիս, սիրտս սկսեց արագ բաբախել, արձակեց տաբատիս կոճակը և ձեռքը մտցրեց մեջը: Աչքերիցս արցունքներ թափվեցին, ինչու չգիտեմ,….իհարկե գիտեմ, սիրում էի նրան: Հաջորդ օրը զանգեց ու կանչեց իր տուն: Գնացի, տանը մենակ էր, ասաց, որ պետք է սիրեմ իրեն, ձեռքիցս բռնեց ու տարավ իր սենյակ: Ես լուռ կանգնած էի, իսկ նա հանում էր իմ հագուստը, հետո ես արեցի այն, ինչ նա ուզում էր: Այդպես շարունակվեց մոտ 1 ամիս, մինչ մի օր նրան ասացի, որ այլևս չեմ ուզում տեսնել իրեն, նա հենց այդ պահին ծնկի եկավ ոտքերիս դիմաց, իջեցրեց տաբատս, հետո ներքնազգեստս: Ես դեռ չէի հավատում տեսածիս, և նա դա արեց այնքան ժամանակ մինչև ես վերջացրեցի: Հետո ապտակեցի նրան, ընկավ գետնին, մազերից բռնելով գլուխը բարձրացրի ու էլի մի քանի անգամ հարվածեցի, այնուհետև ոտքով հրելով նրան գետնին հեռացա: Դա մեր վերջին հանդիպումն էր: Շաբաթներ հետո իմացա, որ փորձել է ինքնասպան լինել, բայց ծնողները ժամանակին վրա են հասել: Այո, իմ Ջուլիետան էլ չկարողացավ իր մարմինը փրկել բռնաբարված հոգուց: Երբ սկսվեցին արձակուրդները իմացա, որ նա նշանվել է: Արձակուրդների ընթացքում մեր թաղամաս տեղափոխվեց 45 ամյա մի կին,նա ուսուցչուհի էր: Մի երկու անգամ դրսում բարևեցինք իրար, երբ նա կենցաղային հարցերում խնդիրներ էր ունենում ինձ էր կանչում օգնելու: Միայնակ էր, ոչ ոք չուներ, համենայնդեպս նա էր այդպես ասել: Մի օր իմ ներկայությամբ սկսեց լաց լինել, ասաց, որ իրեն ծեր կին է զգում, որ արդեն տգեղացել է, ես էլ ասացի, որ դա այդպես չէ, որ նա գեղեցիկ է, և իսկապես նա գեղեցիկ էր, իսկ նա ինձ հարցրեց այդ դեպքում ես արդյոք կքնեի նրա հետ, մի պահ լռելուց հետո, ասացի այո: Ես արդեն ավելի հաճախ գիշերում էի նրա տանը, մենք միասին էինք քնում, դա նաև առիթ էր հորս դեմքը չտեսնելու: Այս ամենը տևեց մինչև հուլիս ամիսը, այո այն ճակատագրական հուլիսը: Երբ մի օր իմ տանից դուրս եկա, տեսա որ նա դուրս է գալիս իր տանից մի տարիքով տղամարդու և մի փոքրիկ աղջիկ երեխայի հետ: Այդ օրերին նա այլևս չէր պատասխանում իմ զանգերին, միայն մի օր պատասխանեց ու ասաց, որ այլևս չկապնվեմ իր հետ: Հետո արդեն իմացա, որ այդ տղամարդն իր ամուսինն է, իսկ երեխան նրանցն էր: Ամուսինը Գերմանիայից էր վերադարձել, որտեղ բուժման էր տարել իրենց դստերը:

 

ՎԵՐՋԻՆ ՄԱՍ

Սարսափելի է, այս բոլոր դեպքերը կատարվում էին իմ շուրջը, սրանք բոլորը' Ջուլիետան, Սերոբը, Վերգինեն, ուսուցչուհին և վերջապես հայրս ապրում էին ինձ հետ նույն դարաշրջանում, նույն երկրում, և կամաց կամաց շատանում էին: Երթուղայինում հորանջող կնոջից սկսած բոլորը, ճապոնացիներին խաբել ցանկացող կինը, մորը սպանած որդին, իր նորածին երեխային խեղդամահ արած պոռնիկը, որ խելագար է ձևանում, երեխային մանկատանը թողած անբարոյականը, ծնողներին մուրացկանության հույսին թողած զավակը, սրանց բոլորի հոգիները բռնաբարված են, նրանք այլևս փրկության հույս չունեն: Բռնաբարված մարմնին դեռ ինչ-որ տեղ փրկություն կա, իսկ բռնաբարված հոգին արդեն կորած է: Իմ հոգին և ինձ փրկելու, սրանցից հեռու լինելու պատճառով հուլիսյան մի առավոտ որոշեցի ինքնասպան լինել: Մտածեցի միևնույնն է մեռնելու եմ, իսկ եթե վրեժ լուծեմ և սպանեմ նրանց ում երբևէ ուզեցել եմ սպանել: Հիշեցի դպրոցի ուսուցիչներիս,հետո հասկացա, որ վաղուց ներել եմ նրանց: Իսկ եթե սպանեմ այն բժշկուհուն կամ հորանջող կնոջը, 70 ամյա տատիկին սպանած որդուն,ծիծաղեցի իմ մտքերի վրա, ոչ նրանց համար ամենամեծ պատիժը ապրելն է, ես միայնակ կգնամ: Ես ատում եմ նրանց, ես ատում եմ բոլորին, բոլոր մարդկանց: Մինչ կգնայի կամուրջ մի նամակ գրեցի հայրիկիս, որտեղ ասում էի, որ ատում եմ նրան, որ նրա պատճառով եմ ինքնասպան եղել: Երբ ես արդեն ցած էի նետվել կամրջից, հայրս այդ պահին կարդում էր նամակը: Ահա այսօր իմ հոգեհանգիստն է,և այնուամենայնիվ ես սպանեցի մեկին, այո սպանեցի, դա հենց երկրորդ հանգուցյալն է, այդ մարդը հայրս էր: Կարդալով իմ գրած նամակը նա կախվեց հյուրասենյակում, երևի մեղքի զգացումն է տանջել, կամ չափից դուրս հարբած է եղել: Հայրիկիս հուղարկավորեցին ինձանից 200 մետր հեռավորության վրա, դա իմ ցանկությունն էր, մեկ այլ նամակով խնդրել էի, որ եթե նա մի օր մահանա, նրան ինձ մոտ չհուղարկավորեն,ես չէի ուզում,որ նա անդրշիրիմյան կյանքում էլ իմ կողքին լինի: Ահա այն ամենը ինչ ցանկանում էի պատմել, չնայած ամեն ինչի ինձ թվում է կարողացա փրկել իմ հոգին:

 

Սևակ Մանգուշյան

Այս թեմայով

Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan