Սափրվելու մասին խորհուրդներով քաղաքական ակնարկ՝ Գևորգ Դանիելյանից
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Հին ու բարի ժամանակներից սափրվելու մասին մի քանի խորհուրդներ՝ մեր երիտասարդներին.
- սափրվելուց հետո մի քանի անգամ թեթևակի ապտակեք այտերին, դա արյան շրջանառությունը վերականգնելու լավագույն միջոցն է. նախկինում յուրաքանչյուր վարսավիր դա գիտեր և իր պարտքն էր համարում վերջում մի լավ «ապտակել» իր հաճախորդներին,
- սափրվեք սառը ջրով, տաք ջրի ազդեցությունից ածելին բթանում է,
- մի չարաշահեք օծանելիքը, այն հաճախ ոչ միայն տհաճ է Ձեր համար արժեքավոր մարդկանց, այլև մեծամասամբ փչացնում, չորացնում է մաշկը,
- շաբաթը գոնե մեկ օր թողեք երեսի մաշկը հանգստանա:
Առայժմ այսքանը, աննահանջ լավ տրամադրություն...»