Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են սկսել
Այսօր Ադրբեջանում թուրքական զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ են սկսվել, որոնք տևելու են մինչև մայիսի 3-ը:
Հարևան երկրի ՊՆ-ից հայտնում են, որ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» զորավարժությունների նպատակն է կատարելագործել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցությունը, բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստվածությունը և բարձրացնել համատեղ օպերացիաների մակարդակը:
Զորավարժություններին մասնակցում են զրահամեքենաներ, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ և զենիթա-հրթիռային համակարգեր: