Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
Հակառակորդի կրակոցից Տավուշի առաջնագծի դիրքերից մեկում վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։ Այս մասին գրառմամբ Facebook-ից տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։