ԱՄՆ-ում կինը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սովամահ է արել խորթ դստերը
36-ամյա Թիֆանի Մոսը
դատավճռի հրապարակման ժամանակ որեւ է զգացմունք չի դրսեւորել՝ հայտնում է
AP-ը։ Նա մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով, ներառյալ՝
սպանություն, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք եւ 10-ամյա Էմանի Մոսի
մահը թաքցնելու փորձ, որը նա կատարել է աղբամանի մեջ նրա մարմինը այրելու
միջոցով։
Դատարանում հայտարարել են, որ Մոսը աղջկան պահել է Լոուրենսվիլի
շրջանում իրենց բնակարանի ննջարանում, որտեղ նա դանդաղ մահացել է քաղցից։
Դատական բժիշկը հայտարարել է, որ Էմանին այնքան է թուլացել, որ չի
կարողացել շարժվել։ Մահվան ժամանակ երեխան ընդամենը 14 կգ է կշռել։ Ընդ
որում, մինչ աղջիկը սովամահ կլիներ, Թիֆանին ամուսնուն՝ Էմանին (աղջկա
հորը) ուղարկել է այն ուտեստների լուսանկարները, որ պատրաստել է նրա եւ իր
երեխաների համար։
Աղջկա մահվանից հետո Թիֆանին եւ ամուսինը նրա հյուծված մարմինը մտցրել են աղբամանի մեջ եւ այրել։
Էման Մոսը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ առանց վաղաժամկետ-պայմանական ազատման իրավունքի։