Կոնգրեսը Սպիտակ տանը մեղադրել է պարտականությունները չկատարելու համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնք զբաղվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող գործի հետաքննությամբ, դժգոհ են այն բանից, որ Թրամփը հրաժարվում է պատասխանել կոնգրեսականների հարցումներին, գրում է The Washington Post–ը:
Նշվում է, որ Թրամփի վերաբերմունքը կոնգրեսականների նկատմամբ ստիպում է Կոնգրեսի որոշ անդամների մտածել այն մասին, որ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավար առաջնորդ Նենսի Փելոսին սկսի Թրամփի իմպիչմենտի գործընթաց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մի մասին զայրացնում է Սպիտակ տան` սեփական գործառույթները չկատարելու ցանկությունը:
Թրամփի` նախորդ շաբաթ արած այն հայտարարությունը, որ ինքը կարհամարհի դատարան գնալու բոլոր ծանուցագրերը ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի եզրակացություններից հետո, ըստ որի` եղել է առնվազն 10 դեպք, երբ արդարադատությունը խոչընդոտվել է, զայրացրել է դեմոկրատներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեն տվյալներ էր հավաքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանության հնարավոր չարաշահումերի, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Դեմոկրատները պատրաստվում են ամերիկյան հանրությանը համոզել նախագահի իմփիչմենթի անհրաժեշտության հարցում: