Դոնեցկի ու Լուգանսկի բնակչության 86 տոկոսը ՌԴ քաղաքացիություն է ուզում ստանալ
Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների բնակչության 86 տոկոսը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչը, փոխանցում է meduza.io պարբերականը:
«Իրականացրել են սոցիալական հարցում: Երկու ինքնահռչակ պետությունների բնակչության 86 տոկոսը ՌԴ քաղաքացիություն է ցանկանում ստանալ»,- տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով վարչությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: