Ճապոնիան նոր կայսր ունի. թագաժառանգը նշել է, որ Ճապոնիայում իր գահակալումից ի վեր սկսվելու է նոր դարաշրջան
Ճապոնիայի կայսեր թագաժառանգ Նարուհիտոն պաշտոնապես ստանձնել է միապետի գահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Համաձայն թագաժառանգի հոր՝ կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու որոշման՝ Նարուհիտոյի միապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով կեսգիշերին: Դրանից մեկ օր առաջ երկրում անցկացվել է 85-ամյա միապետի՝ թագից հրաժարվելու և 59-ամյա թագաժառանգին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:
Մայիսի 1-ից կսկսվի Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը:
Իր ելույթում թագաժառանգը նշել է, որ Ճապոնիայում իր գահակալումից ի վեր սկսվելու է նոր դարաշրջան, որը կոչվելու է Ռեյվա՝ «Գեղեցիկ հարմոնիա»: Նրա հոր գահակալման դարաշրջանը կոչվում էր Հեյսեյ՝ «աշխարհի ձեռքբերում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոն մտադիր է ինքնակամ լքել գահը՝ հիվանդությունների և պատկառելի տարիքի պատճառով։ Սա Ճապոնիայում կլինի կենդանության օրոք գահը լքելու նախադեպ։