Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել
Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի պետական հեղաշրջում իրականացնելու կոչի ֆոնին բախումներ են սկսվել։
Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները գազ են կիրառել։
Noticias Venezuela-ն՝ հղում անելով Չակաոյի առողջապահական ծառայությանը, փոխանցել է, որ 19 հոգի վիրավորվել է կոտորակից, 13 հոգի վնասվածքներ է ստացել և 3-ը՝ թունավորվել գազից։