Կանայք ավելի հակված են հարբեցողությանը
Ըստ ամերիկյան գիտնականների հաշվարկների՝ ալկոհոլիզմը կանանց մոտ զարգանում է 4-5 տարով ավելի շուտ, քան՝ տղամարդկանց: Ֆլորիդայի համալսարանի հուգեբուժության ֆակուլտետի դոկտոր Բեն Լյուիսի ղեկավարությամբ անցկացված հետազոտությանը մասնակցել են 274 տղամարդ և 257 կին, որոնք բուժվում էին ալկոհոլային կախվածությունից: