Օփրահ Ուինֆրին ռասիզմի զոհ է դարձել
Ամերիկյան հայտնի թոք շոուի հաղորդավար Օպրա Ուիֆրին հայտարարել է, որ Շվեյցարիայում ռասիզմի զոհ է դարձել: Ցյուրիխում հեղինակավոր խանութներից մեկի վաճառողուհին հրաժարվել է սևամորթ հաղորդավարուհուն սպասարկելուց` պատճառաբանելով, որ պայուսակը, որ հետաքրքրել է Օփրահին «նրա գրպանի համար չէ»: Աշխարհի ամենահարուստ կանանցից մեկի շոուն չի հեռարձակվում Շվեյցարիայում և վաճառողուհին մտածել է, թե նա էմիգրանտ է: Վերջին շրջանում Շվեյցարիայում քննարկումներ էր գնում` արգելել էմիգրանտներին այցելել մի շարք հասարակական վայրեր, օրինակ` լողավազան, գրադարան, մարզասրահ: «Ես հանգիստ դուրս եկա խանութից, բայց այս միջադեպը ստվեր է գցում այդ երկրի հեղինակության վրա»,-ասել է հաղորդավարուհին, ով գնացել էր Շվեյցարիա Թինա Թյորների հարսանիքին մասնակցելու համար: