Ջութակի թանգարան՝ Անտոնիո Ստրադիվարիուսի հայրենիքում
Սեպտեմբերի 14-ին Անտոնիո Ստրադիվարիուսի հայրենիքում՝ Կրեմոնում, տեղի կունենա ջութակի թանգարանի հանդիսավոր բացումը: Նոր թանգարանի 9 սրահներում՝ այցելուները կարող են ծանոթանալ ջութակի պատմությանը, տեսնել ջութակի տարբեր տեսակներ: Թանգարանում այցելուները կարող են տեսնել, Ստրադիվարիուսի արհեստանոցից բերված, նկարներ և ջութակներ: Ջութակի թանգարանում կլինի նաև համերգների համար նախատեսված 500 տեղանոց սրահ: