Ադրբեջանին ժողովրդավարություն հարկավոր չէ. Վլադիմիր Պոզներ
Ադրբեջանին ժողովրդավարություն հարկավոր չէ։ Այս մասին ասել է հայտնի հեռուստահաղորդավար Վլադմիր Պոզները, հայտնում է Познер Online-ը:
Խոսելով հետխորհրդային երկրների ժողովրդավարության մասին և պատասխանելով ընթերցող Բահրամ Ռաջաբովի` հետխորհրդային ո՞ր երկրներին է հարկավոր դեմոկրատիան հարցին, Պոզներն ասել է.
«Հետխորհրդային որոշ պետությունների ժողովրդավարությունը` այս կամ այլ տեսքով, այս կամ այլ մասշտաբով հարկավոր է. դրանք են Բալթյան երկրները, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը: Մյուսներին` Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այն այսօր հարկավոր չէ»։
Հեռուստահաղորդավարը հավելել է, որ այս կամ այն ժողովուրդը պատրաստ է լինում ինչ-որ բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: