ԶԼՄ-ները հաշվել են, թե քանի անգամ է ստել Թրամփը նախագահ ընտրվելուց հետո
Դոնալդ Թրամփը,
Washington Post-ի տեղեկատվությունը ստուգող աշխատակիցների հաշվարկների
համաձայն, ավելի քան 10 000 սուտ եւ մոլորեցնող հայտարարություն է արել այն
ժամանակից ի վեր, երբ 2017թ․ հունվարին դարձել է նախագահ՝ գրում է The Guardian-ը։
Ինչպես հայտարարում են Washington Post-ի փորձագետները, Դոնալդ Թրամփի
«այլընտրանքային փաստերի» թիվը հատկապես աճել է վերջին ամիսներին։
Եթե նախկինում 601 օրվա ընթացքում Թրամփն անում էր 5000 սուտ եւ
մոլորեցնող հայտարարություն, ինչը համարժեք է օրական ութ հայտարարության,
ապա այժմ 226 օրվա ընթացքում նա «սահմանել է 10 000-րդի ռեկորդը», որը
համարժեք է օրական 23 հայտարարության։
Ինչպես նկատել են փորձագետները, իրավիճակը հատկապես վատացել է հատուկ
դատախազ Մյուլլերի կողմից «ռուսական միջամտության» զեկույցի հրապարակումից
հետո։
Ինչպես նշում են Թրամփի ասածների ճշմարտացիությունը ստուգող
փորձագետները, հատկապես ապատեղեկատվությամբ հարուստ են նախագահի բազմաթիվ
թվիթները եւ նրա հարցազրույցները Fox News-ին։ Ընդ որում, մոլորեցնող
հայտարարությունների մեկ հինգերորդը վերաբերում է միգրացիոն
քաղաքականությանը։