Թեհրանը մտադիր չէ փակել Օրմուզյան նեղուցը
Իրանի ԶՈՒ գլխավոր
շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բագերին կիրակի օրը լրագրողներին հայտարարել
է, որ Թեհրանը մտադիր չէ փակել Օրմուզյան նեղուցը՝ հայտնում է ԻՌՆԱ-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Քուվեյթի ԱԳ փոխնախարար Խալեդ Ջարալլան
հայտարարել է հաստատության մտավախությունների մասին՝ կապված Օրմուզյան
ջրանցքը փակելու Իրանի սպառնալիքների հետ։
«Մենք ուզում ենք այդ ռազմավարական նեղուցը բաց թողնել»,- հայտարարել է
Բագերին՝ նշելով, որ տարբեր երկրներից նավթային տանկերները ամեն օր անցնում
են այդ նեղուցով։
Գլխավոր շտաբի պետը նաեւ հայտարարել է, որ նեղուցի անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում են Իրանի զինված ուժերը։
Բագերին նշել է, որ իրանցի պաշտոնյաները նաեւ հայտարարել են, թե Իրանը
մտադիր չէ փակել Օրմուզյան նեղուցը, սակայն եթե «թշնամիները» իրենց ագրեսիվ
պահեն, ապա Թեհրանը կկարողանա փակել այն։