Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն
խորհուրդ է տվել մարդու իրավունքների պահպանումը սկսել վրացիներից, օրինակ՝
Միխայիլ Սաակաշվիլիից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ազատություններին, այդ իմաստով նույնիսկ ավելի լավ է
սկսել ոչ թե Ռուսաստանից, ոչ թե ռուսներից, այլ, ասենք, վրացիներից կամ
նախկին վրացիներից: Օրինակ՝ արդարացի կլիներ ուկրաինական անձնագիրը
վերադարձնել մարդու, որն անցյալում վրացի է եղել, իսկ այսօր իրեն
ուկրաինացի է համարում, նկատի ունեմ Միխայիլ Նիկոլաեւիչ Սաակաշվիլիին»,-
ասել է Պուտինը լրագրողներին:
Պուտինը հիշեցրել է, որ Սաակաշվիլին «ապօրինի զրկվել է
քաղաքացիությունից, երկրից ապօրինի վտարվել է, եւ նրան պետք է վերադարձնել,
վերականգնել խախտված իրավունքները՝ այնպես, ինչպես Ուկրաինայի մյուս շատ
քաղաքացիների, որոնք ստիպված էին երկրի տարածքը լքել եւ ավետյաց երկրներ
գնալ՝ փրկվելով այսօրվա ուկրաինական ռեժիմի հետապնդումներից»: