Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Իմ քայլի» ավագանու անդամ է
Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Այս տեղեկությունը նա հաստատաեց Shantnews.am-ի հետ զրույցում:
«Նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո: Ես չգիտեմ, թե 6 ամիս հետո իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե ոչ: Հիմա մենք փորձում ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ թատրոնին նոր շունչ տալ»,- ասաց նա: