«Մոնա Լիզա» կտավի գաղտնիքը կարող է բացահայտվել
Այսօր` օգոստոսի 9-ին, Իտալիայում հնագետները կբացեն ոմն Լիզա Գերալդիի դագաղը, ով ապրել է Ֆլորիդայում XV-րդ դարում: Պատմաբանները վստահ են, որ հենց նա է պատկերված հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավում: Գերարդների ընտանեկան գերեզմանում կատարվող պեղումները լույս կսփռեն Վերածննդի ժամանակաշրջանի ամենամեծ գաղտնիքի վրա: Հնագետների գործը այնքան էլ հեշտ չէ. դին հանելուց հետո, երկարատև աշխատանք է տարվելու Լիզա Գերալդիի արտաքինը վերականգնելու համար: Միայն դրանից հետո, հնարավոր կլինի վերջապես բացահայտել ում ժպիտն է պատկերված նկարում: Որոշվել է բացել հենց այս կնոջ գերեզմանը, քանի որ պահպանված նամակներում նշվում է նրա անունը: Բացի այդ, կինն ապրել է Վինչիի տան մոտ: