FDA-ն ցանկից հեռացրել է հայաստանյան օպերատորների մոտ 20-ին
Ամերիկայի միացյալ նահանգների սննդի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող եւ արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը, քանի որ վերջիններս մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները:
Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի օպերատորները պետք է իրականացնեն վերագրանցում ամեն տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հակառակ դեպքում հնարավոր է կասեցվի սննդամթերքի ներմուծումն ԱՄՆ, քանի դեռ տնտեսավարողը չի իրականացրել վերագրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպություններին իրականացնել անհրաժեշտ թարմացումներ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով: