«Ալիևին պասեր են տալիս...». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook- ի իր էջում գրել է.
«Մինչև մեկ ամիս առաջ ամբողջ կոկորդով մեկ գոռում էին, թե Նիկոլ Փաշինյանն Արցախն ու հողերը տալիս է, հիմա էլ դիսկը փոխել են՝ երկիրը պատերազմի է տանում, որովհետև... Ռ.Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասում է, թե Փաշինյանը չի հստակեցրել ոչ միայն ֆորմատը, այլ նաև սկզբունքները, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը... Հասկանում եք, Շուռա, նրանք ապրիորի ընդունում են Ալիևի սկզբունքներն ու պահանջում են, որ Փաշինյանն իր սկզբունքները դրանց հարմարեցնի, այլապես միջազգային հանրությունը ճիշտ չի հասկանա, ճշմարտացի Ալիևն էլ պատերազմ կսկսի... Էս ինչքան են չարացած սեփական ժողովրդի ու երկրի վրա, որ Ալիևին էսպիսի պասեր են տալիս...»։