Այսօր Պարի միջազգային օրն է
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը (International Dance Day), գրում է Calend.ru-ը:
Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի (1727 ապրիլի 29- 1810 հոկտեմբերի 19) ծննդյան օրը, որին համարում են «ժամանակակից բալետի հայր» ։
Այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով:
Այսօր ամբողջ պարող հանրությունը՝ օպերայի եւ բալետի կոլեկտիվները, ժամանակակից պարային խմբերը, ժողովրդական պարի խմբերը եւ այլոք, պրոֆեսիոնալներն ու սիրողական պարով զբաղվող արտիստները նշում են իրենց մասնագիտական տոնը: Իսկ տոնակատարության ձեւերը բավականին բազմազան են՝ ավանդական համերգներից եւ ելույթներից մինչեւ պարային ֆլեշմոբեր ու յուրահատուկ ներկայացումներ:
Իսկ պաշտոնական մակարդակում, համաձայն ավանդույթի, ամեն տարի պարարվեստի աշխարհից որեւէ հայտնի ներկայացուցիչ ելույթ է ունենում ուղելձով, որը հիշեցնում է մարդկանց պարի գեղեցկության մասին: