Մահացել է Ռիչարդ Լուգարը
Ամերիկացի նախկին սենատոր, հանրապետական Ռիչարդ Լուգարը մահացել է, փոխանցում է CNN-ը։
Ինչպես նշվում է, նա կյանքից հեռացել է ապրիլի 28-ին հիվանդանոցում, 87 տարեկանում։
Ռիչարդ Լուգարը սպառազինությունից դուրս բերված միջուկային և քիմիական
զենքի ոչնչացման, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետություններին դրանք
մատակարարելու ծրագրի հեղինակներից է։ Նա եղել է Ինդիանապոլիսի քաղաքապետը,
իսկ 2013 թվականից՝ Լուգար կենտրոնի նախագահը։