Գերմանիայում միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ․ կան վիրավորներ
Հանկարծակի տեղացած կարկուտը Գերմանիայում դարձել է զանգվածային
ավտովթարի պատճառ։ Միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ։ Դեպքը տեղի է
ունեցել Գերմանիայի արևելյան Տյուրինգիա դաշնային հողի А71 մայրուղու վրա,
հայտնում է MDR պորտալը։
Առնվազն 4 մարդ ստացել է լուրջ վնասվածներ, ևս 21-ի մոտ առկա են թեթև
վնասվածներ։ Դեպքը տեղի է ունեցել Մայնինգեն և Զուլ քաղաքների միջև։ Բախված
մեքենաների ստեղծած խցանումը ձգվել է մի քանի հարյուր մետր։