Հայտնաբերվել է Ամերիկայում ամենահին մարդկային հետքը
Չիլիում
գիտնականները հայտնաբերել են ամերիկյան մայրցամաքում ամենահին մարդկային
հետքը, որը շուրջ 15.6 հազար տարեկան է, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով Telesur-ին:
Նշվում է, որ հնագիտական աշխատանքներն ընթացել են 2007 թվականից
Փիլաուկո տեղանքում, իսկ հետքը հայտնաբերվել է Օսորնո քաղաքի բնակելի
թաղամասերից մեկում:
«Աստիճանաբար Հարավային Ամերիկայում ի հայտ են գալիս մարդկային
գոյության հետքեր, սակայն այս հետքն ամբողջ Ամերիկայում ամենահինն
է»,-հայտարարել է UACH հնէաբանության բաժնի աշխատակցուհի եւ հետազոտության
գլխավոր հեղինակ Քարեն Մորենոն:
Նրա խոսքերով՝ հետազոտողները հայտնաբերել են հետքը երեք մետր խորության
տակ, իսկ դրա երկարությունը կազմել է 23 սանտիմետր: Ավելին, այդ նույն
վայրում հայտնաբերվել են քարե արտեֆակտներ, ինչը մատնանշում է վաղ
շրջաններում հարավամերիկյան մայրցամաքի բնակեցման փաստը: