Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը
Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։
Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։