Պուտինը չի բացառել Զելենսկու հետ հանդիպելու հավանականությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տոնած Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը պատասխանել է նաև հարցին, թե ինչ է պատրաստվում ասել Զելենսկուն, երբ հանդիպի նրա հետ:
«Վլադիմիր Զելենսկին դեռևս սրբերի շարքը չի անցել, Աստված չէ, և հազիվ թե ես պետք է որևէ յուրահատուկ ձևով հանդես գամ նրա առաջ»,- ասել է Պուտինը:
Նա հայտարարել է, որ եթե իրենք հանդիպեն, ապա բանակցություններ կսկսվեն, ու իր խոսքով՝ դրանք հավանաբար կվերաբերեն Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող պատերազմին վերջ տալու հարցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլով՝ 73.7 տոկոս ձայներով հաղթանակ է տոնել դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին, նրա մրցակից, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել էր ուկրաինացիների միայն 26.3 տոկոս ձայները: