Պետերբուրգցին ոստիկանությունից «թաքցրել» է 2 կգ թմրանյութ՝ դուրս նետելով այն լուսամուտից
Պետերբուրգի Կալինինյան շրջանում տեղի բնակիչը լուսամուտից նետել է թմրանյութը, երբ դռներում հայտնվել է ոստիկանությունը՝ հայտնում է 78.ru-ն։
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, երբ ապրիլի 26-ի առավոտյան ոստիկանները խուզարկելիս են եղել Գժատյան փողոցի № 22 տան 43-ամյա գործազուրկ բնակչի բնակարանը, տղամարդը լուսամուտից դուրս է նետել 2,2 կգ մետամֆետամին, որը անօրինական պահում էր վաճառքի համար։
Այնուամենայնիվ, թմրանյութը գտել եւ բռնագրավել են։ Կալանավորված տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը անցկացնում է Պետերբուրգի եւ Լենինգրադյան մարզի ՌԴ ՆԳՆ գլխավոր հետաքննչական վարչությունը։