Մեդվեդևը 1 շաբաթ է տվել «Դրուժբա» խողովակաշարում «կեղտոտ» նավթի հայտնվելու պատճառները բացահայտելու համար
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեպի Բելառուս տարանցման ժամանակ «Դրուժբա» խողովակաշարում «կեղտոտ» նավթի հայտնվելու պատճառները բացահայտելու ու մեղավորներին գտնելու համար 1 շաբաթ է տալիս: Այս մասին հաղորդում է TASS- ը`վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նա պահանջել է ոչ միայն գտնել, այլև պատժել մեղավորներին՝ հանձնարարելով բոլոր նյութերը ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: