Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը Ադրբեջան կարգելվի
Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը որոշել է սահմանափակել Ռուսաստանից հավի ու այդ թռչնատեսակի մսի ներմուծումը։ Դրա պատճառն այն է, որ գործակալության հաղորդագրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռուսական թռչնամսի մեջ հայտնաբերել է «Նյութասլ» հիվանդության հարուցիչներ։
Սրա արդյունքում գործակալությունը որոշել է ժամանակավորապես արգելել թռչնի ու դրա մսի ներմուծումը Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչենական Հանրապետությունից ու Ստավրոպոլի շրջանից։ Ավելին, նույն պատճառով գործակալությունը մաքսային ծառայությանն առաջարկել է այդ տարածաշրջաններից Ադրբեջան եկող մեքենաները վարակազերծել մինչև երկրի տարածք թողնելը։