Աննա Հակոբյանը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղիները
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով, առաջարկել է ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար:
Գարո Ղազարյանը շեշտել է, որ իրենց միությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) հետ, հետևաբար այդ ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ արդյունքներ ունենալ: