ԱՄՆ-ում Ասանժին մահապատիժ կսպառնա
WikiLeaks պորտալը պնդում է, որ ԱՄՆ իրավական հարցերով զբաղվող նախարարությունը փորձում է Ջուլիան Ասանժի դեմ գործ հարուցել` հիմնվելով «Լրտեսության մասին» օրենքի վրա: Այդ օրենքը նախատեսում է ամենախիստ պատիժը, ընդհուպ մինչև մահապատիժ:
«ԱՄՆ-ի իրավական հարցերը կարգավորող նախարարությունը փորձում է Ասանժի դեմ գործ հարուցել՝ հիմնվելով «Լրտեսության մասին» օրենքի վրա»,- ասված է պորտալի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությանը կից հրապարակել են Netzpolitik.org կայքի հղումը, որում հաստատվում է, որ ԱՄՆ դաշնային դատախազությունը հետաքննություն է իրականացնում Ասանժի գործով, մասնավորապես նրանք հետաքրքրված են գաղտնի տեղեկությունների ստացման և տարածման ճանապարհներով և դրանցում որոշիչ դեր ունեցող անհատներով:
«Այս մասին նախարարությունը նամակ է գրել WikiLeaks-ի նախկին ներկյացուցիչ Դենիել Դոմշայթ-Բերգին: Այդ մեղադրանքները, հնարավոր է, առաջադրվեն 1917 թվականին ընդունված «Լրտեսության մասին» օրենքի հիման վրա»,- ասված է հայտարարությունում: