Խաբարովսկում ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր
ՌԴ-ում` Խաբարովսկի մոտակայքում, կործանվել է Як-18 թեթևշարժիչային ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ: Այս պահին դեպքի վայր են մեկնել մասնագետները, կատարվում է քննություն:
Ըստ նախնական տվյալների` շրջանառվում է ինքնաթիռի կործանման մի քանի վարկած՝ մարդկային գործոն, ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, անբարենսպաստ եղանակային պայմաններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: