ԱՄՆ-ը դուրս է գալիս զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է
զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին,
փոխանցում է RIA Novosti-ն։
Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից դուրս գալու մասին։