ԱՄՆ-ում կարտոֆիլի հսկայական քանդակի մեջ կառուցել են հյուրանոց (տեսանյութ)
Ամերիկյան Այդահո նահանգում գտնվող կարտոֆիլի հսկայական արձանը վերածվել է Big Idaho Potato Hotel մինի-հյուրանոցի, հաղորդում է UPI-ը:
Նշվում է, որ հյուրանոցի կառուցման նպատակն էր խրախուսել «հողագործ ասպետների» աշխատանքը:
Քանդակը, որի երկարությունը շուրջ 8.5 մետր է, իսկ լայնությունը՝ ավելի
քան 3.5 մետր, կանգնեցվել էր 2012 թվականին Այդահոյում Կարտոֆիլային
հանձնաժողովի 72-ամյակի կապակցությամբ:
Քրիսթի Վուլֆը, որը «Այդահոյի Մեծ կարտոֆիլ» զբոսաշրջային թիմի անդամ
էր, առաջարկել էր իր փորձագիտական ծառայությունները քանդակը փոքրիկ
մեկտեղանոց հյուրանոց դարձնելու համար:
Եւ այժմ կարտոֆիլի մեջ հյուրանոցը ձայնամեկուսացված է, ներսում փայտե
հատակ է, համալրված է էլեկտրականությամբ, ջրատար խողովակով եւ օդափոխման
համակարգով, ինչպես նշված է Airbnb հարթակում տեղադրված հայտարարության
մեջ: Կարտոֆիլի մեջ հյուրանոցում գիշերն արժե 200 դոլար, եւ այն հնարավոր
կլինի վարձակալել արդեն մայիսին: