Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գլենդելում
Գլենդելի
քաղաքապետարանի կազմակերպմամբ Ալեքս թատրոնում տեղի ունեցավ Հայոց
ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որի
գլխավոր բանախոսը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն
էր:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը,
Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն, Գլենդեյլի քաղաքապետ
Արա Նաջարյանը և քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Միջոցառմանը
ներկա էին ամերիկահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, հայ և
ամերիկացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ: Նրանց թվում
էր նաև Ռումինիայի խորհրդարանի հայազգի անդամ Վարուժան Ոսկանյանը:
«1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5
մլն հայերի զանգվածային ոչնչացում էր իրենց պատմական հայրենիքում և մի ողջ
ժողովրդի վերացնելու ծրագրված ու համակագված քաղաքականություն: Այն 20-րդ
դարի առաջին ցեղասպանությունն էր: Կասկած չկա, որ միջազգային հանրության
հզոր արձագանքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած
Հայոց ցեղասպանությանը կարող էր կանխել վեց միլիոն հրեաների Հոլոքոստը
նացիստական ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», -
ասաց դեսպան Բայբուրդյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան պարային և երաժշտական խմբեր: