ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԱԳ նախարարի նկատմամբ
Ուրբաթ ԱՄՆ-ի
ֆինանսների նախարարությունը հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի
նախարար Խորխե Արեասի եւ դատավոր Քարոլ Փադիլյայի նկատմամբ պատժամիջոցներ
կիրառելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում, Արեասն ու
Փադիլյան ենթարկվել են պատժամիջոցների Վենեսուելայում ընթացող ճգնաժամի
առնչությամբ:
Նշվում է, որ ներկայումս նրանք երկրի վերջին պաշտոնական
ներկայացուցիչներն են, որոնք ներառված են «սեւ ցուցակում» ԱՄՆ-ի
իշխանությունների կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությունում իրենց
դերակատարման համար: