Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը
ԱՄՆ-ի նախագահ
Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ գնահատել է Հյուսիսային
Կորեայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝
ասելով, որ ողջունում է նրան, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը նշել է նաեւ, որ Չինաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայում ապամիջուկայնացմանն ուղղված միջոցառումներին:
Վլադիվոստոկում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ
հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը շեշտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի
ներդրումը Կորեական թերակղզում իրավիճակի կայունացման գործում: