Ֆլորիդայում ուսուցիչներին թույլ կտան զենք կրել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի սենատը որոշում է ընդունել, որի համաձայն` դպրոցի
ուսուցիչները իրավունք կունենան ուսումնական հաստատության տարածքում զենք
կրել, հայտնում է ТАСС-ը:
Օրենքին կողմ է քվեարկել սենատի 22 պատգամավոր, 17-ը դեմ է եղել:
Նահանգի օրենսդիր մարմնի ղեկավար Բիլ Գալվանոն ասել է, որ երբ սկսվում
է կրակահերթը, ամեն ինչ որոշում են վայրկյանները: Նրա խոսքերով՝ հիմա
ուսուցիչները կկարողանան պաշտպանել երեխաներին հարձակումից:
Ընդունված օրինագիծը հաշվի է առել այն հանձարարականները, որոնք
մշակել է հատուկ հանձնաժողովը նախորդ տարի Պերկլենդի դպրոցներից մեկում
տեղի ունեցած հրաձգությունից հետո, որտեղ աշակերտը կրակել էր ընկերների և
ուսուցիչների վրա:
Այդ ժամանակ զոհվել էր 17 մարդ, 15-ը տուժել էր: Նշենք, որ արդեն ԱՄՆ 8
նահանգ օրենք է ընդունել, որը թույլ կտա ուսուցիչներին զենք կրել: