ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան խոստովանել է 1291 խաղաղ բնակչի սպանությունը Իրաքում եւ Սիրիայում
Առնվազն 1291 խաղաղ
բնակիչ է զոհվել ավիահարվածների հետեւանքով, որ Իրաքում եւ Սիրիայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ 2014 թվականից
անցկացվող գործողությունների ընթացքում իրականացրել է միջազգային
կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով
կոալիցիայի ամենամսյա զեկույցին։
«Հիմնվելով առկա վկայությունների վրա, միացյալ ուժերի շտաբում կարծում
են, որ առնվազն 1291 քաղաքացիական անձ է ոչ կանխամտածված սպանվել «Անսասան
հաստատակամություն» (Inherent Resolve) գործողության սկզբից ի վեր
կոալիցիայի հարվածների հետեւանքով»,- ասվում է զեկույցում։
2014թ․ օգոստոսից մինչեւ 2019թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կոալիցիան 34 464 հարված է հասցրել։
Կոալիցիայի շտաբը ամեն ամիս Սիրիայում եւ Իրաքում խաղաղ բնակչության
շրջանում իր գործողությունների հետեւանքով զոհերի մասին զեկույցներ է
հրապարակում՝ պարբերաբար ներկայացնելով գործողությունների ողջ ընթացքում
զոհերի թիվը։