Էլզասում մեկ օրում 22 հազարից ավելի կայծակ է գրանցվել
Էլզաս պատմական
մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելք շրջան) չորեքշաբթի ամպրոպի ժամանակ
օդերեւութաբանները գրանցել են 22 հազարից ավելի կայծակ: Այս մասին հայտնել է
France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով շրջանի օդերեւութաբանական
ծառայությանը:
Ծառայության տվյալներով՝ մթնոլորտում առավել մեծ քանակությամբ
էլեկտրական պարպում է տեղի ունեցել Ստորին Ռեյն (13,9 հազար) եւ Վերին Ռեյն
(8,4 հազար) դեպարտամենտներում: Բնական երեւույթը Բիշայմ, Էրլիսայմ եւ
Իպսայմ քաղաքներում շենքերի հրդեհման պատճառ է դարձել: Միտելբերգհայմ
քաղաքում քամին պոկել է տեղական դպրոցի կղմինդրը:
Հողմը նաեւ տապալել է տասնյակ ծառեր՝ խափանելով ավտոմեքենաների
երթեւեկությունը: Տարերքի զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: