Հիտլերի մահից առաջ գրված նամակը աճուրդի են հանել
Ադոլֆ Հիտլերի մահից առաջ գրված նամակը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում աճուրդի է հանվել, հայտնում է The Sun-ը:
1945 թվականին գրված նամակում նա նշում է, որ հրաժարվում է լքել Բեռլինում գտնվող իր բունկերը, ուր մտել էր Կարմիր բանակը:
Նամակն ուղարկվել է Հիտլերի ամենասիրելի հրամանատարներից մեկին՝
գեներալ-ֆելդմարշալ Ֆերդինանդ Շերներին, որը ֆյուրերին համոզում էր լքել
Գերմանիայի մայրաքաղաքը:
«Ես կմնամ Բեռլինում, որպեսզի անզվաբար մասնակցեմ հանուն Գերմանիայի
վճռորոշ մարտում եւ լավ օրինակ ծառայեմ նրանց համար, ովքեր մնում են: Ես
հավատում եմ, որ այդպիսով լավ ծառայություն կմատուցեմ Գերմանիային: Ինչ
վերաբերում է ձեզանից մնացածին, ամեն ջանք պետք է ուղղվի Բեռլինի համար
պայքարին: Դուք կարող եք մեծ օգնություն ցուց տալով՝ որքան հանրավոր է շուտ
հյուսիս շարժվելով», - նշվում է նամակում:
Նամակի մեկնարկային գինը 30 հազար դոլար է: Աճուրդի տունն ակնկալում է, որ նամակը կարող է 80 հազար դոլարով վաճառվել: