Կիմ Չեն Ինը սուր է նվիրել Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժը խորհրդանշող» դաշույն է նվիրել, այս մասին հաղորդում է RT-ն:
Հեռուստաալիքի տվյալներով` Կիմ Չեն Ինը նվերը փոխանցել է Պուտինին Վլադիվոստոկում տեղի ունեցած զրույցից հետո:
Ինչպես նշվում է, հյուսիսկորեական երկրի ղեկավարը հայտնել
է, որ այս սուրը խորհրդանշում է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական
Հանրապետության ժողովրդի ուժն ու ոգին, որն աջակցում է Պուտինին:
Պուտինը շնորհակալություն է հայտնել նրան և ի պատասխան՝ մետաղադրամ է նվիրել:
Ավելի վաղ հայտնում էին, որ Պուտինը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ասել է.
«Նախագահ Կիմ Չեն Ինը բավական սրտաբաց անձնավորություն է,
ազատ երկխոսություն էր վարում օրակարգում գտնվող տարբեր հարցերի շուրջ:
Կարող եմ հաստատել, որ նա բավական հետաքրքիր, քաջատեղյակ զրուցակից է»:
Նա հայտնել է, որ հանդիպման արդյունքներից գոհ է մնացել: Ավելի վաղ
կայացել էր Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը, որը տևել էր
երեքուկես ժամ: