Մոսկվայի մետրոյի կայարանի մոտ տղամարդը հրաձգություն է սկսել, այնուհետ ինքնասպան եղել
Մոսկվայի մետրոյի «Новые Черемушки» կայարանի մոտ տղամարդը հրազենից կրակ է բացել: Դեպքի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալություն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Հաղորդվում է, որ կայարանի մոտ հրազենային վնասվածքով 2 մարմին է
հայտնաբերվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը սպանել է
մեկին, որից հետո ինքնասպան է եղել:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, որը պարզում է տեղի ունեցածի մանրամասները: